211652_close_icon
views-count1344 դիտում article-date 11:59 23-02-2016

«Արմավիր» ՔԿՀ-ում թաքստոցից հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսներ, ականջակալներ, «wi-fi» սարք

Փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ Վ. Բ.-ի կողմից բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 10 բջջային հեռախոս, 6 ականջակալ, 2 լիցքավորիչ և 1 «wi-fi» սարք: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Նմանատիպ նյութեր