211652_close_icon

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Բեռլինի համալսարանում

views-count1646 դիտում article-date 14:52 24-02-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 24-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահը Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմասնակցի «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի եւ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի հետ:

Նմանատիպ նյութեր