211652_close_icon
views-count3003 դիտում article-date 14:09 24-02-2016

2016 թ-ի մարտի 1-ից կգործի ԱՊՊԱ ոլորտում Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2016թ-ի մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված համաձայնեցված հայտարարագրի նոր՝ առավել պարզեցված ձևը: Համաձայնեցված հայտարարագրի ձևը և դրա լրացման հրահանգը, ինչպես նաև Համաձայնեցված հայտարարագրի միջոցով գրանցվող պատահարներում կողմերի գործողությունների ուղեցույցը կարող եք գտնել Բյուրոյի կայքում: Բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում ենք նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենայում: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը կարող եք ստանալ ապահովագրական ընկերությունից կամ նրա գործակալից՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին և դրանից հետո ցանկացած ժամանակ: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը մշտապես կարող եք ներբեռնել նաև Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքից: [b][url=http://paap.am/index.php?al=agreed_declaration]Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո [/url][/b]

Նմանատիպ նյութեր