211652_close_icon
views-count4531 դիտում article-date 09:00 25-02-2016

Ես հպարտ եմ, որ ճակատագրի բերումով ինձ է բախտ վիճակվել իրականացնելու Զորավար Անդրանիկի երկու երազանքները. Մանվել Գրիգորյան

Սիրելի՛ Երկրապահ հայ ժողովուրդ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից բոլորիս շնորհավորում եմ մեր ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկի՝ ժողովրդական հերոս Զորավար Անդրանիկի ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մասին ասված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա շնորհավորական խոսքը ներկայացնում է ստորեւ. Հայերս ունենք մեծություններ՝ Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Հրանտ Մաթեւոսյան, ովքեր հարստություն են ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ՝ համայն մարդկության համար: Հայ ժողովրդի ինքնապաշտպանության եւ ազատագրական շարժման զինյալ պայքարի բացառիկ ժողովրդական ու լեգենդար հերոսներից մեկը Զորավար Անդրանիկն է: Երկրապահներս մեր ժողովրդին պարտադրված պատերազմի յուրաքանչյուր պահին զգացել ենք մեր քաջարի նախնիների ոգին ու կռվել ենք նրանց ոգեկոչելով, մեր աչքի առաջ ունենալով նրանց անցած փառապանծ ճանապարհն ու մարտական սխրանքները: Մեր ռազմական փառքի նորօրյա պանթեոնը ամբողջական չէր լինի առանց ժողովրդական հերոս Անդրանիկի: Հատկապես որ հայոց պատմության մեջ առաջին անգամ երկրապահ կամավորական բառն օգտագործել է 1914-ին՝ Զորավար Անդրանիկի ղեկավարած երկրապահ կամավորական գնդի կապակցությամբ: Ես հպարտ եմ, որ ճակատագրի բերումով, ինձ է բախտ վիճակվել իրականացնելու Զորավարի երկու երազանքները: Նախ՝ ազատագրեցինք Արցախը, այս առումով, կարելի է զեկուցել՝ Զորավար, հանգիստ եղի՛ր, գործդ կիսատ չմնաց: Երկրորդ, Զորավար, քո մահվանից 75 տարի հետո աճյունդ Հայաստան բերեցինք եւ հանձնեցինք հայրենի հողին,մեր փառքի Պանթեոնում, Սպարապետի կողքին: Այո, մեր սերնդի երկրապահը իրականություն դարձրեց քո պատգամը: Հատուկ նշեմ, որ Զորավարին հայրենիք վերադարձնելով՝ միանգամից երկու մեծ հայի երազանք ենք իրականացրել: Սա Զորավար Անդրանիկի երազանքն էր: Սա նաեւ մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքն էր: Դեռ 1998 թվականին, երբ Սպարապետի հետ Փարիզում այցելեցինք Պեր լա Շեզ գերեզմանատուն՝ Զորավարի շիրմին, Վազգեն Սարգսյանն ասաց, որ ամեն ինչ հարկավոր է անել՝ Անդրանիկ Օզանյանին տուն վերադարձնելու համար: Այդ պահին, ինչ-ինչ աշխարհաքաղաքական բարդությունների պատճառով՝ հնարավոր չեղավ խնդիրը լուծել: Բայց, հատկապես, Սպարապետի ողբերգական վախճանից հետո ես չէի կարող իր պատգամը մոռանալ, եւ ինքս նախաձեռնեցի, դիմեցի կառավարությանը, իշխանություններին, ինքս էլ ընդգրկվեցի աշխատանքային խմբում եւ ամեն ինչ արեցի Անդրանիկի աճյունը Հայաստան վերադարձնելու համար: Սիրելի՛ հայ ժողովուրդ. Զորավար Անդրանիկն այն բացառիկ անհատականությունն է, ով իր ամբողջ կյանքում, շուրջ 30 տարվա գործունեությամբ հիմնավորում էր, որ հայ ժողովուրդը երբեք չպիտի թուլացնի իր ինքնապաշտպանական բնազդը եւ հույսը չդնի ուրիշի վրա; Հայ ժողովրդի բոլոր նահատակների, հայոց բոլոր մեծերի, Զորավար Անդրանիկի ու Սպարապետ Վազգենի մտահոգությունն ու պատգամն են այսօր իրականացնում եռասերունդ երկրապահները՝ ապահովելով առողջ ու կենսունակ սերնդափողությունը, դաստիարակելով երկիրը սիրող, երկրին պաշտպան մի նոր սերունդ, որ տեր է կանգնելու իր երկրին եւ իրականացնելու է մեր բոլոր մեծերի, Երկրապահ զորամիավորման հրամանատար Զորավար Անդրանիկի, ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքները: Եռասերունդ երկրապահական ընտանիքի եւ իմ անունից եւս անգամ շնորհավորում եմ հայ ժողովրդին իր ամենասիրված զավակ Զորավար Անդրանիկի ծննդյան տարեդարձի առթիվ: Փա՛ռք երկրապահ հայ ժողովրդին, Փա՛ռք հայոց բոլոր քաջարի նահատակներին: [b]ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան[/b]

Նմանատիպ նյութեր