211652_close_icon
views-count2273 դիտում article-date 10:01 25-02-2016

Բազմասեր Առաքելյանը ոչ մեկին չի դիմի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հայտնվել Է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ։ Ավելին՝ արդեն տևական ժամական Է, ինչ «Ժողովուրդ»–ը նկատում Է, թե ինչպես Է Աժ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը իր կուսակից ընկերների հետ Ազգային ժողովի միջանցքում քննարկում, թե ինչպես կարող են այդ իրավիճակից դուրս գալ։ Իսկ, ահա, կուսակից ընկերները փորձում են հանգստացնել պատգամավորին՝ նշելով, թե պետք լինի, նախարարին կդիմեն, թող հանգիստ լինի։ Եվ այսպես, «Ժողովուրդ»–ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Աժ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հետ, որը վստահեցրեց, որ ֆինանսական խնդիր չունի, Եթե «անգամ ունենամ, ոչ մեկի չեմ դիմի»։ «Ձեզանից եմ լսում նման բան։ Այսօր շատ մարդիկ կան, որ ֆինանսական խնդիր ունեն, բայց, Փառք Աստծո, ես նման խնդիր չունեմ»։ Հարցին՝ միգուցե իր կուսակից ընկերներին դիմում Է այլ մարդկանց օգնելու նպատակով, Բազմասեր Առաքելյանը նշեց, որ նման բան կարող Է լինել, որ այլ մարդկանց համար ինքը միջնորդի, բայց որ ինքը հայտնվի նման իրավիճակի մեջ, հուսով Է, որ նման բան չի լինի. «Ամեն առավոտ իր ընկերների համար ֆինանսական սոցիալական հարցերով դիմում եմ տարբեր տեսակի վերնախավին, պատգամավորներին, օլիգարխներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց մինչև հիմա ինձ համար ոչ մեկի չեմ դիմել»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր