12445 դիտում
22:05 25-02-2016
Այս կադրերը նայելիս զարմանում ես, մի՞թե չկա քաղաքապետ, մի՞թե չկա մեկը, որ հոգա քաղաքի բարեկարգման և արտաքին տեսքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձորի ներկայիս քաղաքապետ՝ Սամվել Դարբինյանը վերջին շրջանում դարձել է ԶԼՄՆ -ների թիվ 1 թեման:
Վերջին շրջանում հետևում ենք, նրա տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներին ու հերթական անգամ խորը կսկիծ ապրում Վանաձորի համար և ամաչում նրա փոխարեն,… զայրանում ենք գործող բարքերի ու կարգերի վրա,… հիասթափվում շատ պաշտոնյաներից:
Այս կադրերը նայելիս զարմանում ես, մի՞թե չկա քաղաքապետ, մի՞թե չկա մեկը,որ հոգա քաղաքի բարեկարգման և արտաքին տեսքի համար և նման այլ բացասական մի շարք զգացողություններ:
Ու՞ր ենք հասել,Վանաձորը վաղուց քաղաքապետ չունի, այս կամ այն պաշտոնների և <աթոռների> հավակնողները շատ հանգիստ ու բացահայտ, ի լուր աշխարհին, հայտնում են, որ որևէ նպատակ, նախագիծ, ծրագիր և այլն չունեն առաջադրվելով կամ հավակնելով այս դեպքեում քաղաքապետի դիրքին:
Իսկ այս մարդը ազատ ասում է, - Կուզենամ թեկնածությունս կդնեմ, չեմ ուզենա՝ չեմ դնի և խորին համոզմաբ, որ առաջադրվելու դեպքում անպատճառ հաղթելու է: Ոչ հաշվետվություն թե ի՞նչ է մինչև օրս արել, ի՞նչ չի կարողացել անել և ինչու՞, ոչ նոր մտքեր ու գաղափաարներ, որոնք կօգնեն քաղաքը վերածնելու, առհասարակ ոչինչ: Լոկ ցանկություն ու այդ ցանկության <ԴԱԲՐՈ>-ն որտեղից է գալիս...
Հարգելի «ԴԱԲՐՈ» տվողներ, սա ի՞նչ է, նոր նորմատիվ մոտեցում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգում: ՈՒ՞ր եք նայում հետաքրքիր է, գոնե ձևական կողմը պահպանեք, աչք կապոցի արեք:
Մի անգամ մեկին պատժեք, մյուսներին դաս լինի էլի:Ու քանի որ սիրելի վանաձորցիներ, որևէ հույս չկա, որ արդարությունը կվերականգնվի, մնում է հուսալ,թե ով է ձեզ գալու օգնության:
Համբերություն քեզ Վանաձորի ընտրող, բախտ, որ ներկա ղեկավար կազմերից առաջադրվողներ չլինեն, ու իմաստություն չխաբվելու ու ընտրելու լավագույնին համեմատաբար ընդունելի տարբերակների միջև:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3498 դիտում
22:54 10-08-2021
Ես զարմանում եմ, որ զարմանում եք դիջեյ Աղաջանովի «արտաքին քաղաքական դոկտրինի» վրա. Նաիրա Զոհարբյան
9111 դիտում
09:01 08-10-2021
Պետությունը դեկտեմբերից չի՞ հոգա չպատվաստված հիվանդների ծախսերը. «Ժողովուրդ»