1025 դիտում
19:49 26-02-2016
Երևանի ավագանին կքննարկի մայրաքաղաքի 2015թ. բյուջեի կատարման, ինչպես նաև զարգացման ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների նախագծերը
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստին, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացվել է օրակարգային երկու հարց:
«Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մոտեցումները: Բոլոր հարցադրումներին ոլորտի պատասխանատուները մանրամասն պատասխանել են:
Միաձայն կողմ քվեարկությամբ խորհրդի անդամները հաստատել են նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը: Որոշման նախագծերն առաջիկայում կներկայացվեն Երևանի ավագանու քննարկմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
529 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն
979 դիտում
13:42 30-12-2024
«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար (տեսանյութ)