211652_close_icon
views-count7880 դիտում article-date 16:47 27-02-2016

20-ամյա զինծառայողը ծառայակցի զենքից կրակել է իր վրա՝ ինքնասպանության փորձ կատարելով եւ սուտ մատնությամբ հանդես եկել

20-ամյա Խիրազ Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ Ն զորամասի զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանին ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել իր որովայնի շրջանին` կատարելով անդամախեղում` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով: Բացի դա, նշված քրեական գործի նախաքննության ընթացքում տվել է հանցագործության մասին սուտ հաղորդում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 4-րդ մասով եւ 333 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր