3718 դիտում
11:39 28-02-2016
Տնտեսագետը դոլար-ռուբլի կայունացման դրական միտում է արձանագրում` նավթի համաշխարհային գների բարձրացման ֆոնին
Նավթի համաշխարհային գների նկատելի բարձրացումը վերջին 1 ամսում որոշակի կայունություն է մտցրել Ռուսաստանի Դաշնության տնտեսությունում, ինչը դրական անդրադարձ է ունեցել Հայաստանում արտարժույթների փոխարժեքների առումով, ինչի արդյունքում դոլարը այդպես էլ չանցավ 500 դրամի սահմանը, իսկ ռուբլին բարձրացավ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տնտեսական իրողություններում առաջացած միտումները մեկնաբանեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` ասելով. «Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում դոլարն ընդհուպ մոտեցել էր 500 սահմանին և շատերը կանխատեսում էին մինչև 510 դրամ` մեկ դոլարի դիմաց փոխարժեք»:
Նշենք, որ այսօր` փետրվարի 28-ին, մեկ դոլարը վաճառվում է 493.93 դրամ միջին փոխարժեքով, իսկ 1 դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը 494.50 դրամ է: Իսկ փետրվարի 18-ի դրությամբ, օրինակ, 498.50 դրամ էր: Զուգահեռաբար, շաբաթվա վերջին «բրենթ» տեսակի նավթի մեկ տակառը հասավ 36-ի` շուկայում մինչև 27 դոլարի ցուցանիշին հասնելուց հետո:
Ըստ տնտեսագետի` այս միտումները պայմանավորված են մի շարք աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական գործոններով, մասնավորապես, Սիրիայում գերտերությունների ձեռք բերված պայմանավորվածություններով:
Նմանատիպ նյութեր
1110 դիտում
17:36 19-12-2014
Արցախի վարչապետի մոտ քննարկվել են ապրանքների գների կայունացման հարցեր
1620 դիտում
10:24 23-03-2015
Նավթի համաշխարհային գներն իջնում են Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի հայտարարության ֆոնին
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»