5229 դիտում
20:17 28-02-2016
Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա խաղացողը նորից զարմացրեց աշխարհին` նոկաուտի ենթարկելով «Արսենալին». տեսանյութ
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց դրամատիկ խաղում 3:2 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»:
Ընդամենը 4 օր առաջ աշխարհում ոչ ոք չգիտեր Մարկուս Ռեշֆորդ անուն-ազգանունը: Իսկ այժմ այն բոլորի շուրթերին է: Մանկունյանցիների հիմնական կազմի 11 խաղացողների վնասվածքների պատճառով 18-ամյա Ռեշֆորդը առաջին անգամ խաղաց թիմի կազմում փետրվարի 25-ին` Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում և անմիջապես դուբլի հեղինակ դարձավ:
Պարզապես ֆանտաստիկա է, բայց «Արսենալի» հետ խաղի հերոսն էլ Ռեշֆորդը դարձավ, որը խփեց 2 գոլ ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդը», թեպետ կազմի հետ կապված ահռելի խնդիրներ ուներ, սակայն կարողացավ հաղթել չեմպիոնության համար պայքարող «Արսենալին»:
Լոնդոնյան մյուս ակումբը` «Տոտենհեմը», 2:1 հաշվով հաղթեց «Սուոնսին», վաստակեց 54 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ: «Արսենալը» 51 միավորով 3-րդն է, իսկ «Լեսթերը» 56 միավորով 1-ինն է:
[b]Անգլիայի Պրեմիեր-լիգա, 27-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 3:2
Մարկուս Ռեշֆորդ, 29, 32, Անդեր Հերերա, 65 – Դենի Ուելբեկ, 40, Մեսութ Օզիլ, 69
«Տոտենհեմ» - «Սուոնսի»՝ 2:1
Նասեր Շադլի, 70, Դանի Ռոուզ, 77 – Ալբերտո Պալոսկի, 19
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3303 դիտում
22:51 03-02-2019
Անգլիա. Ագուերոն նոկաուտի ենթարկեց «Արսենալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
3087 դիտում
02:24 03-02-2016
Անգլիա. «Լեսթերի» հեքիաթը շարունակվում է, «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին» շրջանցեցին «Արսենալին». տեսանյութ
4311 դիտում
13:41 05-07-2016
Իլկայ Գյունդողան. Մխիթարյանը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» կարևորագույն խաղացողը
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին