211652_close_icon
views-count27455 դիտում article-date 23:32 29-02-2016

Ավազակային հարձակման ենթարկված ամուսինների առերես պնդումներից հետո 2 երիտասարդներն էլ կալանավորվել են, իսկ նրանց հարազատները պնդում են, որ երեխաներն անմեղ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2015թ. նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում տեղի է ունեցել ավազակային հանցագործություն` գույքի գողությամբ: Այս հանցագործության համար մեղադրանք է առաջադրվել, այնուհետև կալանավորել են նշյալ գյուղի երկու երիտասարդներ՝ 25-ամյա Գուրգեն Սահակյանին և 26-ամյա Գարուշ Առաքելյանին: Այսօր` փետրվարի 29-ին, գյուղի մի խումբ բնակիչներ, ի նշան բողոքի, ցույց էին կազմակերպել ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց. «Մենք միայն արդարություն ենք ուզում գլխավոր դատախազությունից: Հույսներս գլխավոր դատախազն է: Հիմա ինչ-որ փորձաքննություններ են իրականացնում, բայց արդյունք չեն ունենում, չեն կարողանում մեղադրանքը հիմնավորեն: Մտավախություն կա, որ կարող ա 3 ու 4 ամիս էլ պահեն, ինչի՞ համար, թող էտ երեխաներին դուրս թողնեն, թող խափանման միջոցը՝ կալանքը փոխեն, մեկա փախնող չեն էտ երեխեքը: Մեր երեխեքը վատառողջ են»,- ասաց Գուրգեն Սահակյանի մայրը: Գարուշ Առաքելյանի մայրն էլ նշեց, որ տուժողները տարեց մարդիկ են, տղաները Ռուսաստանում են ապրում. «Իմ տղեն էտ օրը քնած է եղել, ինքը էտ առողջությունը չունի, որ գիշերը դրսում թափառի: Ինքը գլխից երեք անգամ վիրահատված է: 12 օր հետո իմ տղի անունը տվեցին, քեռու տնից եկավ՝ Գորիսից, կանչեցին հարցաքննության, ասինք՝ կքննեն ու կգա տուն, բայց չեկավ»,- նշեց Նունե Առաքելյանը: «Էտ երեխեքը մեր հարևաններն են, իրանք ոչ մի վատ պահվածքով չեն առանձնացել, լրիվ անմեղ են»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/05/69572/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 5-ին, ավազակային հարձակում էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղներ Գեղակերտ գյուղում մտել էին ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել, տունն ամբողջովին տակնուվրա արել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի: Ամուսինները՝ 82-ամյա Հրաչյա և 79-ամյա Կասյա Խաչատրյանները, վնասվածքներ էին ստացել: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության փորձաքրեագետները: Առաջին իսկ պահից տուժած գյուղացիների կողքին էր գտնվում Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր