1598 դիտում
09:13 01-03-2016
Արտերկրից ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բացասական իմաստով «ռեկորդներ» արձանագրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բացասական իմաստով «ռեկորդներ» արձանագրել։ Ինչպես հայտնի Է՝անցած տարվա սկզբից տրանսֆերտները սկսեցին կտրուկ նվազել, և ցուցանիշները հավասարվեցին հեռավոր 2007 թվականներին։ Ժամանակներ, երբ թվում Էր, թե ավելի վատ չի կարող լինել։ Սակայն այս տարվա հունվարին ստացված տիանսֆերտների չափը փաստում Է, որ վատից Էլ վատ կարող Է լինել։
Այսպես, «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ որ 2016 թվականի հունվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Է 29 մլև 372 հազար դոլար։ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը եղել Է 36 մլն 821 հազար դոլար, իսկ 2014-ին՝ 78 մլն 614 հազար։ Տրանսֆերտների՝ այս տարվա ցուցանիշից ցածր թիվ մեկ Էլ եղել Է հեռավոր 2005 թվականին։ Նույնիսկ 2006-ին տրաևսֆերտների զուտ ներհոսքն ավելի մեծ է եղել և կազմել Է 31 մլև 128 հազար դոլար։ Սա նշանակում Է, որ Հայաստաևի տնտեսությունը, որը հիմնականում գոյատևում Է հենց տրանսֆերտների հաշվին, շարունակում Է աղքատանալ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2101 դիտում
10:52 04-10-2016
Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել. «Հայկական ժամանակ»
1801 դիտում
09:49 31-01-2015
Հայաստան ուղարկվող օտարերկրյա տրանսֆերտները գնալով նվազում են. ՉԻ
1534 դիտում
07:57 02-10-2015
Արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտնեոի նվազումը արդեն աղետալի տեմպերի է հասնում. «ՀԺ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը