211652_close_icon
views-count38790 դիտում article-date 19:54 01-03-2016

Նուբարաշենի բանտում ինքնասպան է եղել 38-ամյա կալանավորը, ով մեղադրվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով

Այսօր` մարտի 1-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 38-ամյա Մխիթար Սարգսյանը բանտախցի զուգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր