38781 դիտում
18:17 02-03-2016
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով նշանակվել են ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պետեր
Այսօր` մարտի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Վերջինս Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արտակ Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության կենտրոնական բաժնի պետ է նշանակվել Գարիկ Ղուկասյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արտակ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը, իսկ ոստիկանության Մասիսի բաժնի նախկին պետ Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանաով ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Դավիթ Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Լաերտ Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Աբովյանի բաժնի պետ է նշանակվել Վարդան Վարդանյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Գառնու բաժանմունքի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ռոման Կիրակոսյանը ազատվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/02/78523/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ էր ստորագրել:
Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ էին ուղարկվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
Նմանատիպ նյութեր
52316 դիտում
10:45 01-11-2016
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով մի քանի բաժինների պետեր ազատվել են աշխատանքից
75569 դիտում
16:03 26-10-2017
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով Ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել