211652_close_icon
views-count3995 դիտում article-date 17:13 05-03-2016

Մհերը բռունցքով հարվածել է հոր աչքին. ի՞նչն է պատճառը եղել

Մհեր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարանում օղի գնելու հարցի շուրջ վիճաբանել է հոր` Աշոտ Հակոբյանի հետ, որի ընթացքում բռունցքով մեկ անգամ հարվածել է վերջինիս աջ աչքին` դիտավորությամբ պատճառելով առողջության ծանր վնաս՝ օրգանի ֆունկցիայի կորստով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր