2181 դիտում
19:22 05-03-2016
ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Հունահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանին նվիրված «Աղոթարան» գրքի շնորհանդեսին
Մարտի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Ազգային գրադարանում մասնակցեց Հունահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանին նվիրված բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսին:
Շնորհանդեսը կազմակերպել էին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, Հայաստանի Գրողների միությունը և Հայաստանի Ազգային գրադարանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:
Նախարարը շնորհավորեց Հունահայոց թեմի Առաջնորդին՝ Ծննդյան 50-ամյա տարեդարձի առթիվ և կարևորեց Հունաստանի հայ համայնքում հայապահպանությանն ուղղված, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման գործում Սրբազանի ջանքերը:
«Համոզված եմ, որ այս ամենածաղկուն և բեղմնավոր տարիքում նորանոր ձեռնարկներով և բազմաթիվ գործերով Դուք նոր լիցքեր կհաղորդեք Հայոց թեմին, և մենք ականատեսը կլինենք Ձեր հայանպաստ նոր ծրագրերի իրականացմանը», - ընդգծեց նա:
Այնուհետև նախարարն անդրադարձավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղօթարան» գրքին՝ նշելով. «Հովհաննես Ղազարյանը պոեզիայի միջոցով յուրովի է մեկնաբանել Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի հոգևոր և ազգային գործունեությունը՝ այն անմահացնելու համարձակ նախաձեռնությամբ»:
Սփյուռքում հայագիտության զարգացման, Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման գործում ունեցած ծառայությունների համար նախարար Հրանուշ Հակոբյանը Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան Միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը ներկաներին փոխանցեց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հովհաննես Ղազարյանի գրչակից ընկերները, ազգային գործիչներ, մտավորականներ:
Տեր Խորեն արքեպիսկոպոսի հոգևոր և համայնքային գործունեության մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկտչյանը՝ Հունաստանի Հայոց թեմի առաջնորդին պարգևատրելով ՀՀ ԿԳՆ հուշամեդալով:
Հովհաննես Ղազարյանի նախաձեռնությունը կարևորեցին և զեկուցումներով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծի գրչակից ընկերները և գրականագետներ:
Նմանատիպ նյութեր
2500 դիտում
19:10 13-09-2018
Նախագահն ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված