211652_close_icon
views-count1324 դիտում article-date 15:14 07-03-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ

ՀՀ Գյուղնախարար Սերգո Կարապետյանի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ: Թող գարնանային այս ծաղկաբույր տոնը Ձեզ անսահման ուրախություն ու բերկրանք պարգևի: Թող Ձեր կանացի հմայքը, քնքշությունն ու նվիրվածությունը ջերմացնեն բոլոր գարունները և լիացնեն բարությամբ ու սիրով: Հատկապես ցանկանում եմ շնորհավորել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց և շնորհակալություն հայտնել քրտնաջան աշխատանքի, նվիրումի, տոկունության ու սրտացավության համար: Բերք ու բարիքի արարումն առանց կնոջ հոգատար ձեռքի և ապրեցնող ջերմության անհնար է պատկերացնել: Մեր ոլորտում Դուք մշտապես կարևոր դերակատարում եք ունեցել, և այսօր էլ հաջողված պատմություններ ունեցող շատ նախաձեռնությունների հեղինակները հենց Դուք եք: Վերստին շնորհավորում եմ բոլոր կանանց այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով առողջություն, ներդաշնակ և ամուր ընտանիքներ, մայրական երջանկություն և ամենայն բարին: Աստված Ձեզ պահապան»:

Նմանատիպ նյութեր