211652_close_icon
views-count7879 դիտում article-date 16:16 07-03-2016

«Ռոնալդուն է ուժեղ, թե Մեսին» թեմայով վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Ողբերգությամբ է ավարտվել «Ռոնալդուն է ուժեղ, թե Մեսին» թեմայի շուրջ վիճաբանությունը: Պորտուգալացու նիգերիացի երկրպագուն մահացու վնասվածք է հասցրել Մեսիի երկրպագուին: Ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի Նալասոպար քաղաքում` Մեսիի 34-ամյա երկրպագուի ծննդյան տարեդարձի ժամանակ: Խնջույքի ընթացքում երկու հարձակվողների վերաբերյալ վեճ է սկսվել, թե նրանցից ով է լավագույնը: Կողմերը մնացել են իրենց կարծիքներին ու վեճը վերածվել է ծեծկռտուքի: Մեսիի երկրպագուն բաժակը նետել է Ռոնալդուի երկրպագուի ուղղությամբ, սակայն վրիպել է և բաժակը կոտրվել է: Ռոնալդուի երկրպագուն ապակյա բաժակի կտորներից մեկը վերցրել է և դրանով մահացու հարված հասցրել հակառակորդին, որը արյունաքամ է եղել և մահացել: Նշենք, որ Ռոնալդուի 24-ամյա երկրպագուն դեպքից հետո ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր