211652_close_icon
views-count2437 դիտում article-date 17:53 08-03-2016

Ըմբիշ Շամիր Աթյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Եվրոպայի առաջնություն

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Շամիր Աթյանը: Գարիկ Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում 12:1 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդրու Չիրտոակային, սակայն հաջորդիվ 1:6 հաշվով պարվեց Բելառուսի ներկայացուցիչ Լաչինաու Ասադուլային և դուրս մնաց հետագա պայքարից: 86 կգ քաշային Շամիր Աթյանը 10:0 հաշվով առավելության հասավ շվեյցարացի Լուկաս Ռիեսենի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 0:10 հաշվով զիջեց ռուս մարզիկին, վերջինս հասավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Աթյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նա 8:5 հաշվով հաղթեց սլովակ Ռենե Մատեժովին: Բրոնզե մեդալի համար Աթյանը կպայքարի աշխարհի կրկնակի չեմպիոն, ուկրաինացի Իբրահիմ Ալդատովի հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր