2425 դիտում
10:27 09-03-2016
Գալուստ Սահակյանի կինն ամուսնուց կրկնակի շատ եկամուտներ է հայտարարագրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և նրա կնոջ` Ժաննա Աղաբաբյանի հայտարարագրերից դատելով` խորհրդարանի խոսնակի «տունը պահողը» ընտանիքի մայրն է:
Բանն այն է, որ Աղաբաբյանի եկամուտներն ամուսնու վաստակածից ավելի քան կրկնակի ավել են: Այսպես՝ ԱԺ նախագահը հայտարարագրել է 12 մլն 716 հազար դրամի եկամուտ, որից 357 հազարը եղել է նրա կենսաթոշակի, իսկ մնացածը՝ աշխատավարձի գումարը:
Փոխարենը նրա կնոջ եկամուտները 2015-ին կազմել են 27 մլն 615 հազար դրամ, որից 1,3 մլն դրամը եղել է աշխատավարձը, կես միլիոնը՝ կենսաթոշակը: Մնացած մոտ 26 մլն դրամը ԱԺ նախագահի կինը ստացել է որպես շահաբաժին: Այսինքն՝ ի տարբերություն ամուսնու, նա նաև հաջողակ գործարար է և գիտի, թե որտեղ գումարները ներդնի, որպեսզի դրանք եկամուտ բերեն:
Իրականում, սակայն, ինչպես մնացած պաշտոնյաների դեպքում, այս անգամ էլ գործ ունենք բիզնեսները կնոջ անունով գրանցելու փաստի հետ, քանի որ հակառակ դեպքում օրենսդրության հետ խնդիրներ կարող են առաջանալ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4151 դիտում
08:49 19-04-2018
Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել. «Փաստ»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը