211652_close_icon
views-count1451 դիտում article-date 11:28 09-03-2016

Վարձակալը յուրացրել է բնակարանի սեփականատիրոջ իրերը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ռիգայի փողոցում հայտնաբերել և յուրացում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1993 թ. ծնված Կարապետ Ե.-ին: Պարզվել է, որ նա 2015 թ. նոյեմբերի 11-ից մինչև ս/թ. մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում վարձակալական հիմունքներով բնակվելով Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում՝ յուրացրել է բնակարանի սեփականատեր Սիլվա Ա.-ին պատկանող մի շարք իրերը: Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել և հրաժարվել է հաղորդում տալուց: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր