2198 դիտում
20:26 09-03-2016
Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցում էին բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Արթուր Դավթյանը, ով հավաքեց 87,3 միավոր: Երկրորդ տեղում՝ 80,85 միավորով, Արմեն Պետրոսյանն է, իսկ եռյակի վերջում Վիգեն Խաչատրյանն է (80,5 միավոր):
Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը մասնակցում են 32 մարմնամարզիկ, իսկ աղջիկներինը՝ 20:
Մրցումային երկրորդ օրը Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում պայքարի մեջ կմտնեն արդեն աղջիկները: Իսկ առանձին գործիքների վրա Հայաստանի չեմպիոնները կորոշվեն մարտի 10-ին կայանալիք եզրափակչում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
4922 դիտում
17:51 25-09-2017
Հակոբ Սերոբյան. Հուսով եմ՝ աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը կլինի բազմամարտի եզրափակչում
1948 դիտում
20:52 25-02-2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
2038 դիտում
12:24 28-07-2024
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ են անցել
Այս բաժնից
3799 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2782 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2560 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ