1629 դիտում
15:38 10-03-2016
Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները
Կառավարությունն ընդունել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներն են դիմել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:
Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում անլար (Wi-Fi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագրի շրջանակում գնված գույքն ընդունելու, ծրագրով ընտրված համայնքներին նվիրաբերելու մասին» որոշում:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում համապատասխան շուրջ 344 բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր: Ծրագրի իրականացումը նպաստում է գյուղերում ինտերնետային հասանելիության ընդլայնմանը և հնարավորություն է ընձեռում բնակչությանն օգտվել անվճար ինտերնետից:
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
14:46 13-12-2018
Ադրբեջանից բռնագաղթածները կսեփականաշնորհեն զբաղեցրած բնակելի տարածքները
6661 դիտում
19:02 07-09-2017
Կառավարությունը հանրակացարաններում բնակվող 46 ընտանիքի նվիրել է իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր