211652_close_icon
views-count1451 դիտում article-date 20:50 10-03-2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է շրջանների վարչակազմերի ղեկավարներին

Մարտի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է շրջանների վարչակազմերի ղեկավարներին և քննարկել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների ծրագրման և անցկացման հարցերը: Քննարկումներին հրավիրված էին տոնակատարության պետական հանձանաժողովի անդամներ՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը, կրթության գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ 25-րդ տարեդարձի միջոցառումները պետք է ապահովեն լայն ընդգրկվածություն ոչ միայն շրջկենտրոններում, այլև տարածվեն հանրապետության գյուղական համայնքներում: Մտքերի փոխանակության ընթացքում վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են իրենց շրջաններում տոնական միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունները, տեխնիկական և կազմակերպչական խնդիրներն ու դրանց հետ կապված ծախսերի հիմնավորումները: Պետական հանձնաժողովի անդամները պարզաբանումներ են տվել բարձրացված հարցերին և մատնանշել լուծման հնարավոր եղանակները:

Նմանատիպ նյութեր