211652_close_icon
views-count2576 դիտում article-date 10:15 11-03-2016

«Ժառանգություն» խմբակցության «ղեկից» հեռացած Ռուբեն Հակոբյանն ընկճախտի մեջ Է. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. ««Ժառանգություն» խմբակցության «ղեկից» հեռացած Ռուբեն Հակոբյանն ընկճախտի մեջ Է։ Մեր տեղեկություններով, նրան չորս կողմից մերժել են ընդգրկել իրենց շարքերը, ըստ այդմ, նաև նախընտրական ցուցակներում։ Պատգամավորության վերջին ակորդները «վայելող», մի քանի կուսակցություն տեսած Հակոբյանն անգամ ընդդիմադիր, բոցաշունչ ելույթների հավես չունի։ Մեր տեղեկություններով նա իշխանական տարբեր խողովակներով իր «պատրաստակամությունն» Է հայտնել ծառայելու նրանց, սակայն ոչ մի տեղից արձագանք չի ստացել։ Հասկացել Է, որ իշխանությունից մերժված է, բայց դեռ վերջնականապես հույսը չի կորցրել։ Ասում են, հիմա էլ մտմտում է, թե որ ընդդիմադիր ուժին «կպնի», որ խորհրդարանում տեղ ունենա։ Բայց հարց Է՝ ո՞ր ընդդիմադիր ուժը կցանկանա ճամբարափոխի համարում ունեցողին տեսնել իր «թարմացված» շարքերում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր