211652_close_icon
views-count1912 դիտում article-date 15:24 11-03-2016

Տոմաս Տուխել. «Բորուսիան» հիանալի աշխատող մեքենա էր

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Տոտենհեմի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/11/79264/]հաղթանակը[/url] (3:0): «Մենք վստահ էինք խաղում, լավ էինք օգտագործում փոքր տարածությունները: Հենց սկզբից գրոհում էինք ու «Տոտենհեմին» թույլ չէինք տալիս մեր կիսադաշտ մտնել: Շատ ուրախ եմ, թե ինչպես խաղացինք: Իմ թիմը շատ լավ աշխատող մեքենա էր: Մենք հարմարվեցինք մրցակցի ուժեղ կողմերին: Համբերեցինք ու ստիպեցինք համբերել «Տոտենհեմին»: Շատ դուր եկավ, թե ինչպես էինք գերիշխում: Վստահ եմ, որ նույնը մեզ անհրաժեշտ է անել նաև Լոնդոնում: Դա նորից բարդ խաղ է լինելու», ասել է Տուխելը:

Նմանատիպ նյութեր