211652_close_icon
views-count2474 դիտում article-date 16:58 14-03-2016

ՊՍԺ-ն զարմանալի նվաճման հասավ. տեսանյութ

Ֆրանսիայի առաջնության ավարտից 8 տուր առաջ ՊՍԺ-ն 4-րդ անգամ անընդմեջ դարձավ ազգային առաջնության հաղթող: 30-րդ տուրում փարիզյան ակումբը արտագնա խաղում անսովոր` 9:0 հաշվով հաղթեց «Տրուային», 6-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն և մրցաշարի ռեկորդ սահմանեց: Լորան Բլանի թիմը գերազանցեց «Լիոնի» ռեկորդը, որը 2006/07 մրցաշրջանում չեմպիոնի տիտղոսը ապահովել էր 33 տուրից հետո: «Տրուայի» հետ խաղում առավել աչքի ընկավ Զլաթան Իբրահիմովիչը, որը պոկերի հեղինակ դարձավ: ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի առաջնության 115 խաղերում լեգենդար շվեդը 101 գոլ է խփել: Նշենք, որ 32 տուրից հետո ՊՍԺ-ն 2-րդ տեղում ընթացող «Մոնակոյին» գերազանցում է 25 միավորով, ինչն ինքնին ֆանտաստիկ արդյունք է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր