1429 դիտում
22:12 14-03-2016
«Մենք հնարավորին ամեն ինչ արել ենք թափանցիկություն ապահովելու համար, մնում է, որ քաղաքացիներին լավ իրազեկեք». Տարոն Մարգարյան.
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի մասին իրազեկմանը:
«Վերջին տարիներին մենք բավականին պարզեցրել ենք քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը:
Փաստաթղթերը նաև էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորություն ենք ստեղծել: Բայց մինչ օրս այդ եղանակով որևէ դիմում չի ստացվել, ինչը փաստում է, որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն այդ մասին: Պետք է պարբերաբար իրազեկենք մեր համաքաղաքացիներին թե՛ քաղաքաշինական փաստաթղթերի պարզեցման և թե՛ դրանք էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորության մասին: Մենք հնարավորին ամեն ինչ արել ենք թափանցիկություն ապահովելու համար, մնում է, որ քաղաքացիներին լավ իրազեկեք, որպեսզի ապօրինություններն ու հողազավթումները բացառվեն:
Պարբերաբար նաև ներկայացրեք հայտնաբերված ապօրինաշինությունների քանդման աշխատանքները և կիրառված տուգանքները, որպեսզի բոլորը գիտակցեն, որ ցանկացած ապօրինություն օրենքով սահմանված կարգով պատժվելու է», - ընդգծել է քաղաքապետը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև նախորդ շաբաթվա ընթացքում կազմված արձանագրությունների մասին:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 2 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է նաև չգործող 6 կրպակ:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ 2 շաբաթվա ընթացքում կազմվել է 69 վարչական
արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ու հսկողության տակ պահել հեղեղատարներում կուտակված աղբի հեռացման գործընթացը՝ դրան զուգահեռ նաև հորդորելով քաղաքացիներին աղբը չնետել հեղեղատարների մեջ:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ նախկինում գույքագրված, մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող ապանոնտաժված գովազդային 16 վահանակների մի մասը տեղափոխվել է համապատասխան թույլատրելի տարածք, մյուսներն էլ պահեստավորվել են:
Նմանատիպ նյութեր
4640 դիտում
21:43 30-05-2016
Հանրությանն իրազեկեք բազմաբնակարան շենքերի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին. Տարոն Մարգարյան
1335 դիտում
15:19 17-10-2016
Տարոն Մարգարյան. «Իրազեկեք հանրությանը, որպեսզի անհարկի մտահոգություններ չառաջանան»
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված