211652_close_icon
views-count3412 դիտում article-date 22:17 14-03-2016

Պուտինի հրամանով ռուսական զորքերը Սիրիայից դուրս կբերվեն

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ համաձայնեցրել է ռուսական զորքերի դուրս բերումը Սիրիայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով` հանձնարարականը, որը դրվել էր բանակի առաջ «ընդհանուր առմամբ իրագործվել է»: Նշենք, որ նման հայտարարությամբ ՌԴ առաջնորդը հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ նախագահի հրամանով ռուսական հիմնական զորքերը դուրս կբերվեն Սիրիայից մարտի 15-ից:

Նմանատիպ նյութեր