211652_close_icon
views-count7158 դիտում article-date 16:32 15-03-2016

Ռուսաստանը հասավ իր նպատակին. Stratfor

Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին Ռուսաստանի նախագահի որոշումը, որը համընկավ Ժնևում ամբողջական ձևաչափով միջսիրիական բանակցությունների սկսման հետ, կարող է միայն վկայել Սիրիայի ապագայի վերաբերյալ խորհրդատվությունների առաջընթացի մասին: Նման կարծիք է հայտնել Stratfor-հետազոտական վերլուծական գործակալությունը: Գործակալության կայքում հրապարակված տեքստում ասված է. «Կարևոր կլինի ուշադիր հետևել Ժնևում ձեռք բերվելիք ցանկացած համաձայնագրին, ինչպես նաև այն ազդանշաններին, որոնք կգան Եվրոպայից և կակնարկեն մեծ գործարքի մասին»: Ըստ Stratfor-ի վերլուծաբանների՝ Ռուսաստանը ամբողջապես հասել է իր առջև դրված նպատակների իրագործմանը, երբ նախորդ տարվա սեպտեմբերից սկսեց գործողությունները Սիրիայում. նախ՝ ամրապնդվեց սիրիական իշխանության դիրքը, չնայած ընդդիմությունը վերջնականապես չի հեռացել, երկրորդ՝ Մոսկվան ցուցադրեց սեփական բանակի հզորացված մարտական հնարավորությունները, և երրորդ՝ Կրեմլը իր ազդեցությունը թողեց ԻՊ-ի թուլացման հարցում:

Նմանատիպ նյութեր