1249 դիտում
15:57 15-03-2016
Ավարտվել է պաշտոնատար անձի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Էդիկ Սերգոյանը բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ:
Մասնավորապես՝ Էդիկ Սերգոյանը տեղեկացել է, որ Դ. Գ.-ին առևանգելու համար ոստիկանների կողմից որոնվող իր ծանոթ Գևորգ Ս.-ն 2015թ. հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ինքնակամ ներկայացել և նույն օրը մինչև ժամը 23:00-ն գտնվում է ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքում, վերջինիս ապօրինի պահվելու հնարավոր հանգամանքը պարզելու նպատակով, ալկոհոլ օգտագործած վիճակում, գնացել է հիշյալ բաժանմունք և տեղում պարզել, որ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, իսկ Մարաշի բաժանմունքում Գևորգ Ս.-ն ոչ թե ապօրինի է պահվում, այլ իր կամքով այնտեղ է գտնվում քննիչի կանչով` հարցաքննության ու մյուս քննչական գործողություններին մասնակցելու նպատակով: Սրանով հանդերձ, Է. Սերգոյանը, այնուամենայնիվ, ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է իր ծանոթին երկար պահելու մեջ:
Այնուհետև Է. Սերգոյանը հիշյալ բաժանմունքի բակում հանդիպել է ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանին, և վերջինիս պարզաբանումներն անտեսելով` բարձրաձայն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել նաև նրա հասցեին: Կ. Գրիգորյանը պահանջել է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար մտնել բաժանմունքի վարչական շենք, սակայն Է. Սերգոյանը դիմադրել է` քաշքշուկի մեջ մտելով նրա հետ:
Ավագ քննիչը, հիշյալ բաժանմունքի վարչական շենքում, լսելով, որ Կ. Գրիգորյանն իրեն ներկայացնելու է սթափության վիճակի ստուգման, բռունցքով հարվածել է վերջինիս` պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Էդիկ Սերգոյանին հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»