52608 դիտում
07:19 16-03-2016
Արտակարգ իրավիճակ Սարալանջի պողոտայում՝ 10մ երկարությամբ և 7մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է.Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները մուշ-մուշ քնած են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մարտի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է մոտ 10մ երկարությամբ և 7մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի ՃԿԱԿ ՕԽ-ն՝ փ/ծ կապիտան Կ.Հարությունյանի և ԱԻ ԱԽ-ն՝ փ/ծ փոխգնդապետ Տոնոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում են նաև Փրկարար Ծառայության օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը¸ Արաբկիր համայնքային բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Ա.Ջումոյանը¸
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ ծառայություն են կատարում, մինչդեռ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ոչ մի աշխատակից չկա:
***
Ժամը 08:30-ին նշված վայր են ժամանել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Այս պահին հատուկ տեխնիկայով կոտրում են պանելը, որպեսզի կարողանան թափված քարերն ու հողը հեռացնեն նշված հատվածից:
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են և կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի խցանում տեղի չունենա:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+