15909 դիտում
12:35 16-03-2016
Երևանում 2-րդ կարգի ոչ սթափ վիճակում գտնվող կին վարորդի Honda-ն տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 16-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Honda մակնիշի 66 PP 667 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:00-ի սահմաններում ՃՈ աշխատակիցները Երևանում ստուգման նպատակով կանգնեցնում են նշված ավտոմեքենան, որը վարելիս է եղել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Թալին Քալամքարյանը:
Վերջինս ենթարկվում է բժշկական փորձաքննության և պարզվում է, որ գտնվում է 0,53` 2-րդ կարգի ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար էլ ավտոմեքենաn տեղափոխվում է «գաի պլաշչադկա»: Նշված արարքի համար կին վարորդի նկատմամբ կազմվել է վարչական ակտ, ով տուգանվելու է 200 հազար դրամի չափով:
ՃՈ-ն կրկին հորդորւմ է վարորդներին, որպեսզի ելնելով իրենց անվտանգության շահերից՝ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենան ոչ սթափ վիճակում չվարեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+