Հրապարակվել է Անկարայի ահաբեկչության 2-րդ մահապարտի անունը. Hurriyet
Թուրքական Hurriyet թերթը գրել է, որ հայտնի է դարձել Անկարայում տեղի ունեցած վերջին ահաբեկչական պայթյունի մասնակից ևս մեկ մահապարտի անունը՝ նա Թուրքիայի 26-ամյա քաղաքացի Օզգյուր Ունսալն էր:
Թերթի տվյալներով՝ 6 տարի առաջ Ունսալը Անկարա էր տեղափոխվել Զոնգուլդաք նահանգից:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին հերթական ահաբեկչական պայթյունն էր որոտացել Անկարայի կենտրոնում, ինչի հետևանքով զոհվել էր 37 մարդ, վիրավորվել՝ 125-ը: Պայթյունն իրականացրել էին ականապատ ավտոմեքենայի միջոցով: Որպես հիմնական կասկածյալ, հրապարակվել էր ուսանողուհի մայապարտ Սեհար Չաղլա Դեմիրի անունը: