211652_close_icon
views-count1076 դիտում article-date 12:53 18-03-2016

Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներին ու գրություններին պատասխանել են սահմանված ժամկետներում

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից մարտի 7-11-ը ստացվել է 2165 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով: Դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների ոչ մի խախտում չի արձանագրվել: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր