211652_close_icon
views-count1300 դիտում article-date 17:29 18-03-2016

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ մարտական դիրքում թույլ է տրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որի պատճառով զինծառայող Հ.Հարությունյանը գլխի հատվածում ստացել է մահացու հրազենային վնասվածք։ Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ զինծառայողի մահ առաջացնելու դեպքի առթիվ։ Քննությամբ պարզվել է դեպքի պահին զինծառայողի հետ նույն մարտական դիրքի տարածքում գտնված զինծառայողների շրջանակը և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Նմանատիպ նյութեր