211652_close_icon

Turkish Airlines-ի ուղևորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում

views-count5764 դիտում article-date 16:50 20-03-2016
Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում: Այս մասին հայտնում է ТАСС –ը: Հորդանանից Ստամբուլ ուղևորվող օդանավի անձնակազմը Եգիպտոսի օդային տարածքում հայտնել է տեխնիկական խնդիրների առկայության մասին: Turkish Airlines ընկերության օդանավը վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայնում,- հայտնել է Եգիպտոսի մայրաքաղաքի օդանավակայանի ներկայացուցիչը: Վայրէջքը հաջող է ընթացել, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր 94 ուղևորները այս պահին սպասում են Կահիրեի օդանավակայանում` մինչ կլուծվի տեխնիկական խնդիրը:

Նմանատիպ նյութեր