211652_close_icon
views-count2466 դիտում article-date 16:42 21-03-2016

Գաել Անդոնյանը և Մարկոս Պիզելլին ստացան իրենց մրցանակները

2015 թ. դեկտեմբերին կայացած քվերակության արդյունքներով Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով նաև արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Գաել Անդոնյանը և Մարկոս Պիզելլին, ովքեր արժանացել էին համապատասխանաբար «Արծաթե գնդակ» և «Բրոնզե գնդակ» մրցանակներին: Մինչ օրս ֆուտբոլիստները հնարավորություն չէին ունեցել լինել Հայաստանում և ստանալ իրենց մրցանակները: Այսօր Գաել Անդոնյանին և Մարկոս Պիզելլիին շնորհվեցին իրենց մրցանակները, ինչպես նաև ՀՖՖ պատվոգրերն ու դրամական պարգևները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր