211652_close_icon
views-count6063 դիտում article-date 12:13 22-03-2016

Ովքե՞ր են ինձ գաղտնի հետևել ու տեսանկարահանել. Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱԱԾ տնօրենին՝ խնդրելով պարզել դա

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի անունով գրություն է ուղարկել ԱԱԾ՝ երեկ Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետևելու հետ կապված, ինչի մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/?fref=ts]էջում[/url]. «Ս/թ. մարտի 21-ին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի անունից [url=http://www.aravot.am/2016/03/21/669707/]հայտարարություն [/url]է տարածվել, որին կցված է նաև youtube սոցիալական ցանցի հղում, որտեղ տեղադրված է եղել 01.52 րոպեանոց մի տեսանյութ: Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անձինք ս/թ մարտի 21-ին Հրազդան քաղաքում գաղտնի հետևել են ինձ, գաղտնի տեսանկարահանել, ինչը առերևույթ պարունակում է օպերատիվ-հետախուզական գործունեության հատկանիշներ,-գրել է Նիկոլ Փաշինյանը: Հաշվի առնելով, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի երրորդ կետը արգելվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից,իսկ այն ստորագրված չէ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու լիազորություն ունեցող որևէ պետական մարմնի կողմից, ուստի տեսանյութը առերևույթ կարող է պարունակել Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի և քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտնեական լիազորություններն անցնելու հատկանիշներ, Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝ 1. Ովքե՞ր են հետևել ինձ և ինչու՞ են դա արել գաղտնի: 2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք: 3. Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետևումը: 4. Արդյո՞ք Հրազդանում, կամ Երևանում իմ տեղաշարժերին հետևում են, եթե այո՝ ովքե՞ր են հետևող անձինք, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ նպատակով են դա իրականացնում: Ակնկալում եմ, որ սույն գրությունը համարեք նաև հաղորդում հանցագործության մասին: Կից ներկայացնում են նաև խնդրո առարկա տեսանյութը՝ CD սկավառակի վրա»:

Նմանատիպ նյութեր