29406 դիտում
17:32 22-03-2016
30-ամյա մոդել Մարիաննան մեկնել է Ֆրանսիա՝ գործունեությունը շարունակելու, բայց անվասայլակին գամված վերադարձել է Հայաստան. առեղծվածային պատմություն՝ օտար ափերում բախտ որոնող հայուհու մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
30-ամյա մոդել, մոդելավորող, վարսահարդար Մարիաննա Թորոսյանը, ով նաեւ խուլ եւ համր է, 2009 թվականին մեկնել է Ֆրանսիա՝ այնտեղ շարունակելու իր գործունեությունը, այնինչ անվասայլակին գամված վերադարձել է հայրենիք: Նրա մայրը կարծում է, որ աղջկան միտումնավոր են այդ վիճակին հասցրել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա մայրը՝ Թամելա Արզումանյանը՝ ավելացնելով, որ աղջիկը արդեն տառապում է ոսկորի տուբերկուլյոզով, որը մաշվում է:
Խոսելով նախապատմությունից՝ նշեց, որ մի տուրիստական գործակալության միջոցով են աղջիկն ու ամուսինը Ֆրասնիայի Լեոն քաղաք հասել, որին վճարել են 7400 եվրո: Արդեն այնտեղ տուրիստական գործակալության ծանոթները, ովքեր եւս ազգությամբ հայ են եղել, նրանցից15 հազար եվրո են պահանջել՝ մնալու իրավունքի փաստաթղթեր պատրաստելու համար: Նրանք այդքան գումար չեն ունեցել, որ տան: Ընթացքում փոխել են նաեւ նրանց հյուրանոցը: Հայր ու դուստր մնացել են նույն հյուրանոցում, սակայն, երբ հայրը գործերով դուրս է եկել հյուրանոցից, ամեն անգամ համար վերադառնալով նկատել է, որ աղջկա ինքնազգացողությունը լավ չէ, հյուծված է եւ անընդհատ քնում է: Սկսել է կասկածել, որ իրենից հետո համար մեկ այլ մարդ է գալիս, ինչ-որ բան ներարկում կամ բռնության ենթարկում: Մեծ դժվարությամբ հորն ու դստերը հաջողվում է վերադառնալ Հայաստան, բայց աղջիկն արդեն անվասայլակին է գամված:
Գործը գտնվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Աղջկա ծնողները պայքարում են նրա առողջության վերականգնման համար եւ որ մեղավորները պատժվեն, քանի որ, ըստ նրանց, մեղադրյալները միջազգային բանդայի անդամներ են:
Մարտի 24-ին, ժամը 10-ին երկրորդ դատական նիստն է նշանակված, սակայն մտավախություն ունեն, որ դատարանը ցանկանում է դռնփակ գործ անցկացնել: Դիմել են նաեւ Ֆրանսիայի դեսպանատուն, բայց ոչ մի արձագանք:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
Նմանատիպ նյութեր
2258 դիտում
12:14 11-09-2018
Լրագրող դառնալ երազող, սակայն անվասայլակին գամված 20-ամյա Հովիկը մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1763 դիտում
18:11 20-05-2015
Բագրատաշենում անվասայլակին գամված 3 երեխաների մայրը օգնության կարիք ունի. տեսանյութ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»