211652_close_icon
views-count6125 դիտում article-date 22:59 22-03-2016

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ

Հանրապետությունում 2015 թվականին արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման 35 դեպք` 47 տուժածով, որոնցից 2-ը մահվան ելքով: 2016 թվականին արձանագրվել է 2 դեպք` 8 տուժածով: Թունավորումներն առաջացել են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում` տուժածների կողմից հավաքված սնկերի օգտագործման հետևանքով: Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս` [b]• չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ • չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր, ինչը դառնում է օգտագործման համար ոչ պիտանի • սննդում չօգտագործել հում սունկ • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում • չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի • հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:[/b]

Նմանատիպ նյութեր