211652_close_icon
views-count3753 դիտում article-date 10:03 23-03-2016

Անմեղ զոհերի վրա չարախնդում են հոգեկան խանգարում ունեցողները . «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նրանք, ովքեր չարախնդում են, երբ աշխարհի որևէ ծայրում տեղի է ունենում ահաբեկչություն, այդ մարդիկ, իմ կարծիքով, հոգեկան պաթոլոգիաներ ունեն։ Այդպիսիք են, վստահ եմ, նաև այն հայերը, որոնք ուրախանում են, երբ նման զարհուրելի հանցագործություններ տեղի են ունենում Թուրքիայում, և ահաբեկչության զոհերը թուրքեր են։ Ինձ համոզիչ չի թվում Ստամբուլի, Անկարայի և Թուրքիայի այլ քաղաքներում պայթյունների «արդարացումը»՝ «բա որ դուք 1915 թվականին...» տրամաբանությամբ։ Եթե մարդը փորձում է որևէ այլ մարդու արյան միջոցով ապացուցել որևէ՝ նույնիսկ ամենաճիշտ գաղափարը, նա հաստատ կարիք ունի դիմելու հոգեբուժական օգնության։ Բրյուսելում երեկ տեղի ունեցած ահաբեկչութամբ ամենաշատը ոգևորվել են Ռուսաստանի որոշակի շրջանակներ ՝ իմանալով ռուս ժողովրդի ՝ կարեկցելու և ուրիշի ցավը զգալու խիստ գնահատելի հատկությանը, ես բացառում եմ, որ նրա մեծամասնությանը դուր գա արյունահեղությունը։ Իրենց մեծ եղբայրների օրինակին հետևում են նաև Հայաստանում որոշ ռուսամետներ։ Այդ կրկնեմ, իմ կարծիքով՝ հոգեպես ոչ առողջ արձագանքի «հիմնավորումը» հետևյալն է ՝ տեսա՞ք ՝ ինչ եղավ Եվրոպայում, պայթում է, ոչնչանում է, իսկ բուն պատճառը հանդուրժողականությունն է, «պիդոսներին» լսելն է, այ, որ մեր ուզածով անեիք, հո այդպես չէր լինի, բա որ ամերիկացիները 1999 թվականին ռմբակոծում էին Բելգրադը, բա որ ամբողջ Միջին Արևելքը խառնեցին, բա Գուանտանամո բանտը... Խեղված հոգեբանությունը նրանում չէ, որ այդ բոլոր պնդումները սխալ են, այլ նրանում, որ անմեղ մարդկանց կյանքը խլելու համար գտնվում են ինչ-ինչ բացատրություններ, որոնք շատ նման են՝ արդարացումների և նույնիսկ զոհերի հանդեպ ինչ-որ մեղադրանքների»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր