211652_close_icon
views-count6164 դիտում article-date 19:13 23-03-2016

Տղան աղջկան «կանեփով» հյուրասիրելու համար գնացել էր Մրգավանի հարակից դաշտեր ու հավաքել 106.45 գրամ քաշով մարիխուանա

Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատանարանում այսօր նշանակված է Անդրանիկ Հրանտի Ղարիբյանի և Նարինե Գառնիկի Նրգեյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով` առաջին դատական նիստը: Ինչպես նշված է մեղադրական եզրակացությունում` Անդրանիկ Հրանտի Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակչուհի Նարինե Գառնիկի Նրգեյանի հետ մտերիմ ընկերական կապեր հաստատելու պայմանով, վերջինիս պահանջով նրան «կանեփ» տեսակի թմրամիջոց իրացնելու նպատակով միայնակ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին գնացել է Մրգավան գյուղի հարակից դաշտեր, որտեղ ինքն իրեն աճած «կանեփ» տեսակի բույսի գլխիկներից և թփերից պոկելու եղանակով` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով` 106.45 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այնուհետև այն լցրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և Նարինե Նրգեյանին փոխանցելու նպատակով նույն օրը նշված թմրամիջոցն իր հետ տարել է Արտաշատ քաղաքի թատրոնի շենքի դիմաց` նախապես իր գտնվելու վայրի և թմրամիջոցի մասին զանգահարելու միջոցով տեղեկացնելով Նարինե Նրգեյանին: Իսկ վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Համադասարանցիներ» կայքի միջոցով ծանոթանալով Անդրանիկ Ղարիբյանի հետ` դրդել է նրան ծանր հանցագործության:

Նմանատիպ նյութեր