211652_close_icon
views-count1960 դիտում article-date 12:53 26-03-2016

Եմենում ահաբեկչական պայթյունը առնվազն 2 տասնյակից ավելի մարդու կյանք է խլել

Առնվազն 22 մարդ է զոհվել Եմենի Ադեն քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական 3 պայթյունների հետևանքով: Ինչպես հաղորդում է BBC-ն, պայթյունների զոհ են դարձել նաև խաղաղ բնակիչներ: Վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ, որոնց մեջ երեխաներ և կանայք կան: Պայթյունները որոտացել են քաղաքի հսկիչ-անցակետերում: Նրանցից մեկն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը շտապօգնության մեքենան վարել է դեպի անցակետը: Մյուս 2 պայթյունները իրականացվել են Սաուդյան Արաբիայի կողմից օգտագործվող ռազմաբազա տանող ճանապարհին: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Նմանատիպ նյութեր