211652_close_icon
views-count17697 դիտում article-date 11:00 27-03-2016

Ալլա Պուգաչովան մասնակցել է «Русснефть»-ի սեփականատիրոջ որդու հարսանյաց արարողությանը` Իգլեսիասի, Բեյոնսեի և Ջենիֆեր Լոպեսի հետ միասին. տեսանյութ

Ալլա Պուգաչովան մասնակցել է «Русснефть»-ի սեփականատիրոջ` Միխաիլ Գուցերիևի 2-րդ որդու` Սաիդի հարսանյաց արարողությանը, որն անմոռանալի դրաձնելու համար հրավիրվել են Իգլեսիասը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Ըստ նախնական տվյալների` Պուգաչովայի ելույթի համար միլիարդատերը վճարել է 100 հազար եվրո: LifeNews-ի պնդմամբ` Միխաիլ Գուցերիևը բավականին մեծ գումար է ծախսել որդու հարսանյաց արարողությանը: Հայտնի է, որ Ջենիֆեր Լոպեսի ելույթի արժեքը 5 մլն եվրո է, Էլթոն Ջոնինը` 7 մլն եվրո: Հանդիսությունն անցկացվել է Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում: Գուցերիև-կրտսերի ընտրյալն Ինգուշեթիայից Հադիջա Ուժախովան է, ով Մոսկվայի բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուսանողուհի է: Հարսնացուն ներկայացել է Elie Saab-ից շքեղ զգեստով, որը պատվիրել են Ֆրանսիայում: Այն 25 կգ է կշռում: Արժեքի մասին տեղեկություններ չեն ներկայացվում, սակայն հայտնի է, որ այն 6 զրոներով է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր