211652_close_icon
views-count8822 դիտում article-date 19:53 28-03-2016

«Լիր արքա»-ի շքեղ առաջնախաղը Գյումրու դրամատիկականում մեկտեղել է թատերաշխարհի հայտնիներին ու պետական պաշտոնյաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 27-ը մշակութային Գյումրիում վերածվեց եռատոնի. Սուրբ Հարության տոնը, թատրոնի միջազգային օրն ու շեքսպիրյան պրեմիերան ցնծությամբ տոնող գյումրեցիները օրն ավարտեցին աճեմյանական թատրոնում, որտեղ արքայական ներկայացում էր՝ «Լիր արքա»-ին հատուկ ողջ շքեղությամբ: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, առաջնախաղի տոմսերն սպառված էին օրեր առաջ: Աճեմյանական թատրոնի ներկայացումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն հարազատ քաղաքում. «Լիր արքա»-ն առաջիններից մեկը դիտելու էին շտապել նաեւ տասնյակ հյուրեր՝ մայրաքաղաքից: Հանդիսատեսը ներկայացումը ողջունեց հոտնկայս, չդադարող ծափերով, Երեւանից Գյումրի ժամանած հյուրերն ու մասնագետները, թատերաշխարհի ներկայացուցիչները, դերասան-դերասանուհիները, ռեժիսորներն ու պրոդյուսերները գնահատեցին՝ Ֆանտաստիկ, շքեղ, աներեւակայելի, Գյումրուն վայել թատերական գլուխգործոց: Թատրոնի միջազգային օրվա երեկոն աճեմյանցիների հետ անցկացրեցին նաեւ մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչները. Շեքսպիրն ու «Լիր արքա»-ն թատրոնում էր մեկտեղել բոլորին: Նշենք նաեւ, որ շուրջ մեկ տարվա ստեղծագործական աշխատանքից հետո ներկայացումը բեմ բարձրացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործչ Ռաֆայել Գրիգորյանի ԼԻՐԻ մարմնավորած կերպարով,ռեժիսոր Արթուր Սահակյանի բեմադրմամբ, Գարիկ Մանուկյանի նկարչական եւ Գագիկ Բարսեղյանի երաժշտական ձեւավորմամբ, Զգեստների նկարիչը Լուսինե Խաչատրյանն է պրոդյուսերը Տիգրան Վիրաբյանը, թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ հարությունյան: «Լիր Արքա»-ն աճեմյանական բեմին կլինի նաեւ մարտի 30-ին եւ ապրիլի 7-ին: Լիլիթ Թովմասյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր