211652_close_icon
views-count14433 դիտում article-date 09:16 29-03-2016

Հրդեհ Երևանում. տուժածը այրվածքներ է ստացել դեմքի շրջանում. դեպքի վայր է ժամանել փրկարարների 3 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 29-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 10 շենքի 52 բնակարանից ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այնուհետև թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ավտոսանդուղքով: Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ք. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև 1-04 և 1-03 ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև էլեկտրոցանցի ծառայողները: Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են 52-ամյա Աշոտ Տոգրամաջյանին պատկանող ննջասենյակում առաջացած հրդեհը, իսկ բժիշկներն էլ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ա. Տոգրամաջյանին, ով մինչև հարևանների հասնելը ինքնուրույն դուրս է եկել կրակի միջից, այնուհետև հարևանների հետ պայքարել կրակի տարածման ու մարման դեմ: Նա այրվածքներ է ստացել դեմքի շրջանում: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի փորձաքննությունների արդյունքներից հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր