Բրյուսելի օդանավակայանը փակ կլինի առնվազն մինչև մարտի 31-ը
Բրյուսելի օդանավակայանը փակ կլինի մինչև երեքշաբթի օրը անցկացրած թեստի գնահատման աշխատանքների ավարտը: Այս մասին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ օդանավակայանը, որը փակվել է դեռևս մարտի 22-ին, փակ կլինի առնվազն մինչև վաղը` մարտի 31-ը:
Թեստի գնահատման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին: