Լիոնել Մեսի. Շատ լավ կլիներ, եթե 500-րդ գոլս «Ռեալի» հետ խաղում խփեի
Ապրիլի 2-ին «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության խաղում «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կարող է իր կարիերայի 500-րդ գոլը խփել:
«Շատ լավ կլիներ կարիերայիս 500-րդ գոլը խփեի սուպերկլասիկոյում, բայց ավելի լավ կլինի, եթե հաղթենք», ասել է արգենտինացին:
Բացի այդ, Մեսիին իր զորակցությունն է հայտնել թիմակից Խավիեր Մասկերանոն. «Հուսով եմ, որ Մեսին իր 500-րդ գոլը «Ռեալին» կխփի, սակայն մեզ բարդ հանդիպում է սպասվում», ասել է Մեսին: