1327 դիտում
20:55 31-03-2016
Նախագահը Մասաչուսեթսում այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ և Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մարտի 31-ին ՀՀ Նախագահը այցելել է Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան: Տնօրեն Հուրի Բոյամյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է վարժարանում, հետաքրքրվել կրթական այս հաստատության ընթացիկ գործունեությամբ, առկա խնդիրներով ու ծրագրերով, շփվել վարժարանի սաների և ուսուցիչների հետ: Սուրբ Ստեփանոս եկեղեցու կողմից հիմնված շուրջ 30-ամյա պատմություն ունեցող այս կրթօջախ են հաճախում համայնքի ամենատարբեր տարիքի 170-ից ավելի երեխաներ:
Հանրապետության Նախագահը նույն օրը այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ, որտեղ նրան դիմավորել է ԱՄՆ սենատոր Թեդ Քենեդիի այրի Վիկտորիա Քենեդին և հրավիրել շրջայցի: Ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ինստիտուտի հուշամատյանում: «Ինձ համար խորհրդանշական է գտնվել Էդվարդ Քենեդիի անունը կրող ինստիտուտում. մեծ ամերիկացու, ով իր գործունեությամբ լիարժեքորեն վաստակել է «Հայաստանի բարեկամ» լինելու կոչումը:
Այս ինստիտուտը, որի տեսլականը Սենատորն ուներ դեռ իր կենդանության օրոք, լավագույնս արտացոլում է նրա՝ ժողովրդին անշահախնդիր ծառայելու նվիրումը և հասարակության մեջ քաղաքական ինստիտուտների, մասնավորապես՝ Սենատի նկատմամբ վստահության ամրապնդման ձգտումը: Հենց նման հաստատություններում են աճում քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող սերունդներ, այդ թվում՝ ապագա առաջնորդներ»,-գրել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մասաչուսեթս նահանգից ՀՀ Նախագահը մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու ԱՄՆ մայրաքաղաքում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
2884 դիտում
13:30 31-03-2016
Նախագահը դասախոսություն է կարդացել Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում
1289 դիտում
16:59 28-05-2019
Աննա Հակոբյանը հյուրընկալել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաներին
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
769 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»